ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Կվաճառվի Ժակլին Ռոքը՝ Պաբլո Պիկասոյի կտավից

    Կվաճառվի Ժակլին Ռոքը՝ Պաբլո Պիկասոյի կտավից

    15.01.2014| 11:17
    Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով նստած կինը» կտավը 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի՝ հայտարարել է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքը: Կտավում պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը:
  • Օլանդն ավելի հաջողակ ամուսին է, քան՝ նախագահ

    Օլանդն ավելի հաջողակ ամուսին է, քան՝ նախագահ

    15.01.2014| 11:15
    Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, որ հիվանդոցում էր հայտնվել ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի պատճառով, պատրաստ է ներել ամուսնուն՝ հաղորդում է Sky News-ը:
  • Հույները վերականգնում են Ֆիլիպ Մակեդոնացու պալատը

    Հույները վերականգնում են Ֆիլիպ Մակեդոնացու պալատը

    15.01.2014| 11:13
    Հունաստանի հնագիտական խորհուրդը հաստատել է Էգի անտիկ քաղաքում գտնվող՝ մ.թ.ա. IV դարի թագավորական պալատի ավերակների վերականգնման ծրագիրը: Մակեդոնիայի մայրաքաղաքի ավերակները տեղակայված են Սալոնիկից 35 կմ հեռավորության վրա: Հնագիտական աշխատանքների ընթացքում պալատի համալիրի գլխավոր կառույցի հյուսիսային թևը կամրապնդվի և կվերականգնվի:
  • Իրազեկման ավտոակցիա

    Իրազեկման ավտոակցիա

    15.01.2014| 11:10
    Վաղը՝ հունվարի 16-ին, 8.30, «Դ!եմ եմ» նախաձեռնության կողմից Հանրապետության հրապարակում սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի իրազեկման ավտոակցիա, որի ընթացքում և՛ օրենքի կործանարար ազդեցությունն է բարձրաձայնվելու, և՛ իրազեկվելու է հունվարի 18-ին՝ ժամը 14.00-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին:
  • ՌԴ-ն ուզում է վերադառնալ ձմեռային ժամանակի. կհետևե՞նք մենք ռուսներին

    ՌԴ-ն ուզում է վերադառնալ ձմեռային ժամանակի. կհետևե՞նք մենք ռուսներին

    14.01.2014| 22:38
    ՌԴ Պետդումայի պատգամավորները նախապատրաստել են օրինագիծ, համաձայն որի՝ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում ժամացույցի սլաքը մեկընդմիշտ մեկ ժամ առաջ կտրվի՝ այդպիսով ամառային ժամանակից անցում կատարելով ձմեռային ժամանակի։ Եթե օրինագիծը հավանության արժանանա, ապա մյուս ձմռանը Մոսկվան Կենտրոնական Եվրոպայի երկրներից հետ կլինի 2 ժամով և ոչ թե 3, ինչպես այժմ։
  • «Թարգմանական գրականությունը կհեշտացնի դիվանագետների աշխատանքը»

    «Թարգմանական գրականությունը կհեշտացնի դիվանագետների աշխատանքը»

    14.01.2014| 22:31
    «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ընթացքում ցույց էր տալիս գրավիչ դիզայնով ու խաղերով ձևավորված այն գրքերը, որոնք հրատարակվել են վ«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ընթացքում ցույց էր տալիս գրավիչ դիզայնով ու խաղերով ձևավորված այն գրքերը, որոնք հրատարակվել են վերջին տարիների ընթացքում և հասցեագրված են տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր ընթերցողներին:երջին տարիների ընթացքում և հասցեագրված են տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր ընթերցողներին:
  • Ընդդեմ  «Բաղնիքդ անուշի»

    Ընդդեմ «Բաղնիքդ անուշի»

    14.01.2014| 22:29
    Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է, որպեսզի ռուսական ալիքների ամանորյա եթերից հանվի Էլդար Ռյազանովի պաշտամունքային «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը:
  • Քշիշտոֆ Պենդերեցկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

    Քշիշտոֆ Պենդերեցկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

    14.01.2014| 22:27
    Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
  • Սիրիացի գրոհայինները ցանկանում են ռուս ճանապարհորդին փոխանակել ապստամբի հետ

    Սիրիացի գրոհայինները ցանկանում են ռուս ճանապարհորդին փոխանակել ապստամբի հետ

    14.01.2014| 17:48
    Սիրիական զինված «Լիվա ադ Թահիդ» խմբավորումը, որը գերի էր վերցրել ռուս ճանապարհորդ Կոնստանտին Ժուրավլյովին, այլևս չի կասկածում նրան լրտեսության մեջ, սակայն չի էլ շտապում ազատ արձակել:
  • Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

    Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

    14.01.2014| 17:44
    ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի մի շարք շրջաններում, այդ թվում Դամասկոսում, մարդիկ սննդի պակասի պատճառով սովի են մատնված: Վիրավորները, հիվանդներն ու ծերերը չեն կարողանում հեռանալ ռազմական գոտուց, իսկ մարդասիրական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել, քանի որ չեն դադարում բախումները: Ստիպված վերջիններս մնում են վտանգավոր գոտում` կամ զոհվում, կամ սովի մատնվում: Այս առթիվ Վ. Ամոսն իր մտահոգությունն է հայտնել` նշելով, որ երկար ամիսներ երկրի քաղաքացիների կենսապայմանները, ովքեր հայտնվել են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների միջև, գնալով վատթարանում է: